InecoMobile





ԻնեկոՄոբայլ

Ի՞նչ է InecoMobile Business-ը

 

Նորարարական թվային լուծումներով հագեցած InecoMobile Business հավելվածը մոբայլ բանկինգի լավագույն տարբերակն է բիզնեսների համար։ Այն հնարավորություն է տալիս, ունենալով միայն սմարթֆոն և ինտերնետի հասանելիություն, կատարել բիզնեսին անհրաժեշտ ֆինանսական գործարքները մեկ հարթակում՝ աշխարհի ցանկացած կետից, 24/7 ռեժիմով։ Բացահայտեք InecoMobile Business-ի հնարավորությունները` ներբեռնելով այն App Store կամ Play Market օնլայն հարթակներից։

ԻնեկոՄոբայլ

Ի՞նչ կարելի է անել InecoMobile Business-ով

 


InecoMobile Business հավելվածն աշխատում է նույն սկզբունքով, ինչ արդեն վաղուց սիրելի դարձած InecoMobile-ը, բայց այս դեպքում արդեն միայն բիզնես հաճախորդների համար։ Այն հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով կառավարել ընկերության հաշիվները, քարտերը, ավանդները, վարկային գծերը և ավելին պարզ, արագ, ապահով եղանակով, ցանկացած պահի և ցանկացած վայրից՝ խնայելով ամենաթանկը՝ ժամանակը։

Թարմացված է 10.05.2024 15:38